Հուլիս 16, 2018 19:28 Asia/Tehran

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը, որի ժամանակ երկու պետությունների ղեկավարները ընդգծել են տարբեր հարցերի ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, այդ հանդիպման ժամանակ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Եկել է երկկողմ հարաբերությունները և  համաշխարհային հարցերն  ավելի մանրամասնորեն  քննարկելու ժամանակը»:

Դոնալդ Թրամփը խոսելով վերջին տարիներին Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների մասին ասել է.«Աշխարհը հետևում է մեր դեմ առ դեմ հանդիպմանը, այդ իսկ պատճառով պետք է ավելի լավ հարաբերություններ ունենանք միմյանց հետ»:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ կցանկանար Պուտինի հետ քննարկել ռազմական, առևտրային, միջուկային սպառազինության ոլորտներին և Չինաստանին առնչվող հարցերը:

«Մեր երկրները հարաբերությունների կարգավորման համար մեծ հնարավորություններ ունեն, մենք հուսով ենք, որ լավ ու բացառիկ հարաբերություններ կհաստատվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև»․ ասել է Դոնալդ  Թրամփը:

Թրամփը և Պուտինն այդ հայտարարություններից հետո երկկողմ հանդիպումն անցկացնում են մեկ այլ դահլիճում՝  փակ դռների հետևում:

 

 

 

Պիտակ