ՌԴ-ն վճռականորեն հովանավորում է ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i95778-ՌԴ_ն_վճռականորեն_հովանավորում_է_ՀԳՀԾ_ն
Անդարադառնալով ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ ՌԴ-ի տեսակետին, Վաշինգտոնում ՌԴ դեսպանն ասել է.«Այս համաձայնության արդյունավետությունը և գործադրելիությունն ապացուցված է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2018 15:10 Asia/Tehran
  • ՌԴ-ն վճռականորեն հովանավորում է ՀԳՀԾ-ն

Անդարադառնալով ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ ՌԴ-ի տեսակետին, Վաշինգտոնում ՌԴ դեսպանն ասել է.«Այս համաձայնության արդյունավետությունը և գործադրելիությունն ապացուցված է»:

Չորեքշաբթի օրը Անատոլի Անտոնովն հավելել է.«Ֆինլանդիայի Հելսինկիում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրմափի հանդիպման ժամանակ արծարծվել է ՀԳՀԾ-ի խնդիրը, սակայն Մոսկվան այս հարցում տարաձայնություններ ունի Վաշինգտոնի հետ և ի տարբերություն նրանց, Մոսկվան ցանկանում է, որ այս համաձայնությունը պահապանվի»:

Կարևորելով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանն ասել է.«Ցանկացած կառույցի ավերումը շատ հեշտ գործ է, սակայն կրկին կառուցելը շատ դժվար»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ի հարցով ՌԴ-ի դիրքորոշումների մեջ փոփոխություն չի առաջացել, Անտոնովն ասել է.«Մոսկվան ցանկանում է, որ այս համաձայնությունը շարունակվի և ամերիկացիներն Իրանի հետ իրենց տարաձայնությունները վերացնելու համար ուրիշ ելքեր փնտրեն»:

Մայիսի 8-ին միակողմանիորեն, ապօրինի ու միջազգային հարաբերությունների սկզբունքներին հակառակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափը հայտարարեց, որ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնությունից և ասաց, որ Իրանի դեմ կիրառելու է ամենածանր շրջափակումները:

ԱՄՆ-ի այս որոշումը արժանացավ ներքին, արտասահմանյան և համաշխարհային քննադատության: