Պուտին.«Իրանի միջուկային համաձայնությունը մեծ նշանակություն ունի»
ՌԴ նախագահն Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն այդ երկրի նախագահի թույլ տված սխալներից մեկն է համարել: Նա ընդգծել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրն ասել է.«Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության սխալներից մեկն էր և Վաշինգտոնի դուրս գալուց հետո, այս համաձայնության պահպանումը մեծ նշանակություն ունի»:
Պուտինը հավելել է.«Միջազգային տարբեր հարցերում Ռուսաստանի ներգրավվածությունն իրականանում է այս երկրի շահերի հիմամբ»:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկը, մշտապես հավատարիմ է եղել այս կազմակերպության սկզբունքներին:
Պուտինը հավելել է.«Սիրիայում միջազգային ահաբեկչությունը, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը և մյուս ահաբեկչական խմբերը պարտություն կրեցին ,իսկ որպես անկախ երկիր՝ Սիրիայի ինքնիշխանությունը պահպանվեց»: