Հուլիս 19, 2018 19:28 Asia/Tehran
  • Օլբրայթը քննադատել է Թրամփ-Պուտին հանդիպումը

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը քննադատել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը:

 Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը  MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է.«Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ-ի հանրապետության նախագահն իրազեկ չէ իր պարտականությունների մասին»:

Մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների մասնավոր երկխոսության բովանդակության վերաբերյալ Օլբրայթը հավելել է.«Չգիտեմ Թրամփը Հելսինկիում ինչ խոստումներ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ինչ չասված խոսքեր է ասել նրան, քանի որ Պուտինը շատ ուշիմ է և հանդիպումների ժամանակ գրառում է կատարում»: 

ԱՄՆ նախկին պետքարտուղարը Կոնգրեսին կոչ է արել Թրամփից բացատրություն պահանջել իր վարած քաղաքականությունների համար:

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Թրամփի վարքագիծը  ոչ-ամերիկյան  ու զավեշտալի որակելով Օլբրայթն ասել է.«Նույնիսկ հնարավոր չէ համապատասխան ածականներ հիշել Թրամփի այդ վերաբերմունքի համար»:

 

Պիտակ