Բոլոր երկրներն ԱՄՆ-ին ընդդիմանալու կամք չեն դրսևորում. Ուլիանով
(last modified Fri, 20 Jul 2018 02:45:59 GMT )
Հուլիս 20, 2018 07:15 Asia/Tehran
  • Բոլոր երկրներն ԱՄՆ-ին ընդդիմանալու կամք չեն դրսևորում. Ուլիանով

ՕՊԵԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հինգշաբթի գիշեր ցավ հայտնելով Իրանից նավթի գնումը դադարեցնելու Ճապոնիայի հավանական որոշման կապակցությամբ հայտարարեց. «Բոլոր երկրներն ԱՄՆ-ին ընդդիմանալու համար քաղաքական անհրաժեշտ կամք չեն դրսևորում»:

Ճապոնական «Նիքի» օրաթերթը հինգշաբթի գրեց, որ Տոկիոն հանձնվել է ԱՄՆ-ի ճնշումների դիմաց և մինչև հոկտեմբեր ամիսը լիովին կդադարեցնի Իրանից նավթի գնումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Միխայիլ Ուլիանովն ընդգծեց. «Ռուսաստանն Իրանից նավթի ներկրումը դադարեցնելու Ճապոնիայի ընդունած որոշումն ԱՄՆ-ի սպառնալիքների արդյունքն է համարում»:

ԱՄՆ կառավարությունը մայիսի 8-ին լքեց ՀԳՀԾ-ն և այնուհետև հայտարարեց, որ մինչև նոյեմբերի 4-ը զրոյի է հասցնելու Իրանից նավթի արտահանումը:

Աշխարհի շատ երկրներ, այդ թվում Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի այդ ցանկությանը: