Ռուսաստանն այլ երկրներում միջամտելու իրավունք չունի. Հունաստան
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասը Աթենքի ու Մոսկվայի միջև ծագած տարաձայնության կապակցությամբ ասել է. «Ռուսաստանն այլ երկրների հարցերին միջամտելու իրավունք չունի»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նիկոս Կոձիասն անդրադառնալով ռուս երկու դիվանագետների արտաքսմանն, ասել է. «Ռուսաստանը չպիտի զգա, որ գերտերություն լինելով կարող է անտեսել այլ երկրների ազգային շահերը»:
«Հունաստանն արևելյան ու արևմտյան որևէ ուժի թույլ չի տա միջամտել իր ներքին հարցերին»,-հավելել է Նիկոս Կոձիասը:
Հունաստանն իր ներքին հարցերին միջամտելու և Հունաստանի ազգային անվտանգության դեմ անօրինական քայլեր ձեռնարկելու մեղադրանքով արտաքսել է Աթենքում Ռուսաստանի երկու դիվանագետներին, այդ թվում այդ երկրի դեսպանին:
Երկու ռուս դիվանագետների արտաքսման հետ կապված Աթենքի ու Մոսկվայի միջև լարվածությունները սրվելով, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հունիսի 20-ին կանչել է Հունաստանի դեսպանին և նրան փոխանցել Աթենքի իշխանությունների հակառուսական հայտարարությունների կապակցությամբ Մոսկվայի պաշտոնական բողոքը: