Հուլիս 25, 2018 17:31 Asia/Tehran
  • Բրյուսելը պատրաստվում է Վաշինգտոնի հետ  առևտրային պատերազմի

ԵՄ հանձնաժողովը պատրաստվում է 20 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա:

ԵՄ առևտրի գծով հանձնակատար Սեցիլիա Մալմստրոմը չորեքշաբթի  հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն մաքսատուրքեր սահմանի  Եվրոպայից ներմուծվող ավտոմեքենաների  վրա, ապա Եվրամիությունը նաև սակագներ կսահմանի ԱՄն-ից ներմուծվող ապրանքների համար: Այս մասին հաղորդում է Reuters- ը:

Մալմստրոմը նշել է. «Բրյուսելը հուսով է, որ հնարավոր է խնդիրը մի կերպ կարգավորել, սակայն հակառակ դեպքում, ԵՄ հանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ԱՄՆ-ի ապրանքների մաքսային տուրքերի մեծ ցուցակը»:

Մալմստրոմը հայտարարել է, որ այս ապրանքների արժեքը գերազանցում է 20 միլիարդ դոլարը:

Սա այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Եվրոպայից ներկրվող պողպատի և ալյումինի սակագների վերաբերյալ բանակցելու համար:

Պիտակ