ԱՄՆ-ն զինտեխնիկա է տեղափոխել Վրաստան
ԱՄՆ-ն հինգշաբթի օրը Վրաստան է տեղափոխել ՆԱՏՕ-ի զորավարժություններում օգտագործվող ռազմական տեխնիկան:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 1-ց 15-ը Վրաստանում անցկացվելիք «Արժանավոր գործընկեր-2018» զորավարժության ընթացքում օգտագործվելու են 12 «Bradley» զրահապատներ, 5 «Abrams M1A2» տանկեր, 28 «Stryker» տեսակի զրահապատ ամենագնացներ և այլ զինտեխնիկա:
Ամերիկյան զինտեխնիկան Ռումինիայի Կոնստանտա նավահանգստից փոխադրվել է Սև ծովի ափին գտնվող Վրաստանի Փոթիի նավահանգիստը, այնտեղից՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Վազիանի» ռազաբազան, որտեղ անց է կացվելու զորավարժությունը:
Զինտեխնիկայից բացի, ամերիկացի մի խումբ զինծառայողներ Եվրոպայից Վրաստան են գործուղվել: Իսկ մնացած ռազմական ջոկատներն այդ երկիր կժամանեն մի քանի փուլերում:
Զորավարժությանը մնասնակցելու են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հայաստանի ու Ադրբեջանի ավելի քան 3000 զորայիններ:
«Արժանավոր գործընկեր» զորավարժություն արդեն չորրորդ տարին անցկացվում է Վրաստանում: