Վատիկանը դատապարտեց «Հրեական պետություն» ռասիստական օրենքը
https://parstoday.ir/hy/news/world-i96298-Վատիկանը_դատապարտեց_Հրեական_պետություն_ռասիստական_օրենքը
Վատիկանը երեքշաբթի օրը դատապարտեց Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում (Քնեսետ) «Հրեական պետություն» ռասիստական օրենքի վավերացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2018 02:42 Asia/Tehran
  • Վատիկանը դատապարտեց «Հրեական պետություն» ռասիստական օրենքը

Վատիկանը երեքշաբթի օրը դատապարտեց Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում (Քնեսետ) «Հրեական պետություն» ռասիստական օրենքի վավերացումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վատիկանը «Հրեական պետություն» օրենքը ստոր, հակաժողովրդավարական ու հակաժողովրդային բնութագրելով, ընդգծել է. «Այս օրենքը կոպիտ կերպով ոտնահարում է ՄԱԿ-ի բանաձևերը»:

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը  հուլիսի 19-ին, անտեսելով բողոքները, վավերացրեց «Հրեական պետություն»  ռասիստական օրինագիծը:

«Հրեական պետություն» օրենքը սիոնիստների տարածքն է համարում Պաղեստինը և պաղեստինցիներին զրկում է քաղաքացիական ու մարդկային բոլոր իրավունքներից: