Անկարայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարժեք պատասխան կստանան. Թուրքիայի նախագահի խոսնակ
https://parstoday.ir/hy/news/world-i96299-Անկարայի_դեմ_ԱՄՆ_ի_պատժամիջոցները_համարժեք_պատասխան_կստանան._Թուրքիայի_նախագահի_խոսնակ
Թուրքիայի նախագահի խոսնակն ընդգծեցլ է. «Անկարան կտրուկ պատասխան կտա Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած տեսակի պատժամիջոցի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2018 02:45 Asia/Tehran
  • Անկարայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարժեք պատասխան կստանան. Թուրքիայի նախագահի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակն ընդգծեցլ է. «Անկարան կտրուկ պատասխան կտա Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած տեսակի պատժամիջոցի»:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահի խոսնակ Էբրահիմ Քալինը երեքշաբթի օրը կրկին հայտարարեց. «Թուրքիան կտրուկ պատասխան կտա լրտեսության և ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնի հետ կապված Անկարայի դեմ ուղղված ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցի»:

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Թուրքիայի դեմ ամերիկացի պաշտոնատարների սպառնալիք պարունակող հայտարարությունները երկու երկրի հարաբերություններին ուղղված վիրավորանք են համարվում»:

Թուրքիայի դատարանը երեքշաբթի օրը մերժեց ամերիկացի հոգևորականի տնային կալանքին վերջ տալու կապակցությամբ ներկայացված միջնորդությունը:

Թուրքիայի իշխանությունները 2017 թվականի հոկտեմբերին ահաբեկչական քայլերի, լրտեսության և Ֆաթոլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով բերման ենթարկեցին Էնդրյու Բրենսոնին: Նաա գտնվում է տնային կալանքի տակ: