Վրաստանի տարածքում մեկնարկեց ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i96315-Վրաստանի_տարածքում_մեկնարկեց_ՆԱՏՕ_ի_բազմազգ_զորավարժությունը
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց այդ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի «Վեհանձն գործընկեր - 2018» (Noble Partner-2018) զորավարժության մեկնարկի մասին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 01, 2018 08:24 Asia/Tehran
  • Վրաստանի տարածքում մեկնարկեց ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց այդ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի «Վեհանձն գործընկեր - 2018» (Noble Partner-2018) զորավարժության մեկնարկի մասին:

«Օգոստոսի 1-ին, աշխարհի 13 երկրների ավելի քան 3000 զորայինների մասնակցությամբ մեկնարկել է ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունը, որը տևելու է 15 օր»,-ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Զորավարժության նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի ու գործընկեր երկրների ռազմական պատրաստվածության ու ռազմական հմտությունների, նաև համատեղ աշխատանքի մակարդակը և խթանել Սև ծովի տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանմանը:

«Վեհանձն գործընկեր - 2018» (Noble Partner-2018)  զորավարժությունը չորրորդ անընդմեջ տարին տեղի  է ունենում Վրաստանում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը հուլիսի 19-ին հայտարարեց, որ Բրյուսելում գումարված հիշյալ կազմակերպության վերջին գագաթնաժողովում անդամ բոլոր 29 երկրները ողջունել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունը: Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու արևմուտքի ջանքերը զայրույթ են առաջացրել Ռուսաստանի մոտ: