Ամերիկացի փորձագետ. Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալ Ինջիռլիք ռազմակայանից
https://parstoday.ir/hy/news/world-i96385-Ամերիկացի_փորձագետ._Վաշինգտոնը_պատրաստ_է_դուրս_գալ_Ինջիռլիք_ռազմակայանից
Ամերիկացի վերլուծաբանը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի Թուրքիայի հողում գտնվող Ինջիրլիք ռազմակայանի հնարավոր փակմանը`այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Անկարայի միջեւ լարվածությունը սրվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2018 13:52 Asia/Tehran
  • Ամերիկացի փորձագետ. Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալ Ինջիռլիք ռազմակայանից

Ամերիկացի վերլուծաբանը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի Թուրքիայի հողում գտնվող Ինջիրլիք ռազմակայանի հնարավոր փակմանը`այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Անկարայի միջեւ լարվածությունը սրվել է:

ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վաշինգտոնի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Նիկոլաս Դանֆորդն, ասելով, որ Թուրքիայի կառավարությունը հավանաբար կփակի Ինջիրլիք ռազմաբազան, հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է դիվանագիտական լուծում գտնի, սպառնալիքի քաղաքականության փոխարեն:

Ամերիկացի վերլուծաբանը ավելացրեց, որ Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում, քանի որ այլևս չի կարող հաշվի առնել Թուրքիայի հետ համագործակցությունը:

Նիքոլաս Դանֆորդն ասել է, որ Թուրքիան հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ և  վերջին տարիներին Անկարա-Մոսկվա հարաբերությունների ջերմացումը լարվածություն է Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերություններում: