Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ-ի երկու նախարարների հաշիվները
Թուրքիայի նախագահն հայտնել է, որ Անկարան պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշիվները:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Թրդողանը ասել է, որ այդ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի հաշիվները` ի պատասխան թուրք նախարարների հանդեպ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների:
Թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ-ի որոշումը տրամաբանական չէ: Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անթույլատրելի է»․ ասել է Էրդողանը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ը պատժել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին և արդարադատության նախարարին:
Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ ամերիկացի հոգևորական Բրենսոնի կալանավորման գործով մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված պատժամիջոցների ցուցակում ներառել է Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարներ Աբդոլհամիդ Գյոլի և Սուլեյման Սոյլուի անունները:
Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական գործունեության և Ֆաթոլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով 2016 թվականի հոկտեմբերին բերման ենթարկեցին ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնին: