Թուրքիան փորձում է կալանավորել Ինջիրլիք ավիաբազայի ամերիկացի սպաներին
Թուրքական սոցիալական իրավունքների պաշտպան ասոցիացիան կոչ է արել ձերբակալել Ինջիրիք ավիաբազայում գտնվող ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարին և օդուժի 11 աշխատակիցներին:
«Թասնիմ» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի սոցիալական իրավունքների պաշտպան ասոցիացիան հայց է ներկայացրել Ինջիրիք ավիաբազայում գտնվող ԱՄՆ օդուժի 11 աշխատակիցների դեմ նրանց մեղադրելով 2016 թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման մեջ դերակատարություն ունենալու մեջ:
Ասոցիացիայի փաստաբան Բարզան Թոփրաքը դիմելով Ադանայի դատարանին պահանջել է ձերբակալել Ինջիրիք ավիաբազայում գտնվող ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատար գեներալ Ջոզեֆ Վոտելին և օդուժի 11 աշխատակիցներին:
Թուրքիայի դատախազությանը տրամադրված փաստաթղթերի համաձայն, Ամերիկացի սպաները համագործակցել են հեղաշրջումը կազմակերպող Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման հետ: