Իսրայելին ուղղված ԵՄ-ի քննադատությունները շինծու են
https://parstoday.ir/hy/news/world-i96519-Իսրայելին_ուղղված_ԵՄ_ի_քննադատությունները_շինծու_են
Ֆրանսիական մի օրաթերթ գրել է. «Սիոնիստներին ուղղված ԵՄ-ի քննադատությունը շարունակ շինծու և անազդեցիկ է եղել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2018 22:03 Asia/Tehran
  • Իսրայելին ուղղված  ԵՄ-ի քննադատությունները շինծու են

Ֆրանսիական մի օրաթերթ գրել է. «Սիոնիստներին ուղղված ԵՄ-ի քննադատությունը շարունակ շինծու և անազդեցիկ է եղել»:

Ֆրանսիական «Լը Գրան Սուար» օրաթերթը Ստեֆան Լանդմանի գրչին պատկանող մի հոդվածում շինծու է բնութագրել Իսրայելի ռեժիմին ուղղված ԵՄ-ի քննադատությունները։

 «Այս քննադատություններն այնպես չեն, որ իսրայելցիներին պարտադրեն փոխելու իրենց ոճրագործական ընթացքը». գրում է Լամդանը:

Այս վերլուծության մեջ ասված է, որ Իսրայելը  թույլ է տվել ոճրագործություններ, այդ թվում զավթողականությունը, միջազգային օրենքների ու ստանդարտների ոտնահարումը, Գազայի շրջափակումը, այս տարածքին երեք պատերազմներ պարտադրելը, մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների շարունակական ոտնահարումը, Սիրիայի դեմ ոչ-պաշտոնական պատերազմը, ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբերի հանդեպ աջակցությունը ու բազմաթիվ այլ ծանր հանցագործություններ, որոնք անհնարին է անտեսել, մինչդեռ այդ ոճրագործությունները դադարեցնելու համար Բրյուսելը որևէ քայլ չի ձեռնարկել:

«ԵՄ-ն պահպանել է քաղաքական, տնտեսական, ֆինանսական, տեխնոլոգիական ու մշակութային բնագավառներում Իսրայելի հետ իր հարաբերությունները». նշված է վերլուծության մեջ: