Ճապոնիան դեմ է NPT պայմանագրին միանալուն
https://parstoday.ir/hy/news/world-i96541-Ճապոնիան_դեմ_է_npt_պայմանագրին_միանալուն
Նագասակի և Հիրոսիմա քաղաքների վրա ԱՄՆ-ի իրականացրած ատոմային ռմբակոծության 73-ամյա տարելիցին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն  ընդգծել է ,որ Տոկիոն դեմ է միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրին (NPT) միանալուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2018 13:01 Asia/Tehran
  • Ճապոնիան դեմ է NPT պայմանագրին միանալուն

Նագասակի և Հիրոսիմա քաղաքների վրա ԱՄՆ-ի իրականացրած ատոմային ռմբակոծության 73-ամյա տարելիցին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն  ընդգծել է ,որ Տոկիոն դեմ է միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրին (NPT) միանալուն:

Ճապոնիայի վարչապետը երկուշաբթի օրը Հիրոսիմա քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է,որ իր երկիրը չի փոխել իր որոշումը կապված միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT)  չանդամակցելու հետ:

Ընդգծելով, որ Տոկիոն ընդունում է միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) նպատակները, Սինձո Աբեն աել է.«Այս պայմանագրի նպատակն աշխարհում միջուկային զենքի արտադրության ու տարածման արգելումն է,սակայն ցավոք աշխարհի միջուկային գերտերություններն առ այսօր չեն միացել այդ պայմանագրին»:

Մինչ այսօր 60 երկիր ստորագրել են Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը,բայց միջուկային զենքի տեր երկրները, այդ թվում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բրիտանիան , Ֆրանսիան  և Չինաստանը չեն ստորագրել պայմանագիրը: