Ճապոնիան բողոքել է Կուրիլյան կղզիներում ՌԴ-ի կործանիչների կայանման դեմ
Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է հղել ՌԴ-ի ԱԳ նախարարությանը այն մասին, որ այդ երկիրը իր բազմաֆունկցիոնալ Սուխոյ սու-35 կործանիչները տեղակայել է Կուրիլյան կղզիների Ինթրափ կղզիում:
Նշելով, որ Կուրիյան կղզիների հարցով Մոսկվա-Տոկիո վեճը պետք է լուծում գտնի, Ճապոնիայի կառավարության խոսնակ Յուշիհիդե Սուգան ասել է.«ՌԴ-ն ու Ճապոնիան պետք է խաղաղության համաձայնագիր կնքեն»:
Կուրիլյան բնակելի կղզիները մի կողմից նավթի, գազի ու ծովային կենդանիների առատ պաշարներ ունենալու, իսկ մյուս կողմից Խաղաղ ովկիանոսում գտնվելու բերումվ ՌԴ-ի ու Ճապոնիայի համար ռազմավարական նշանակություն ունի:
ՌԴ-ն ու Ճապոնիան տարաձայնություն ունեն այդ կղզիների սեփականության հարցով:
Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի պարտությունից հետո 1945թ. Յալթայի համաժողովում Կուրիլյան կղզիները հանձնվել են ԽՍՀՄ-ին:
Վերջին տարիների ընթացքում ՌԴ-ն ավելացրել է իր ռազմական ներկայությունը վիճելի կղզիներում: ՌԴ-ն ձգտում է ծովային ռազմաբազա հիմնել Կուրիլյան կղզիներում: