Բրիտանիան ԱՄՆ-ին կոչ արեց ՀԳՀԾ-ի շուրջ բանակցության նստել
https://parstoday.ir/hy/news/world-i96596-Բրիտանիան_ԱՄՆ_ին_կոչ_արեց_ՀԳՀԾ_ի_շուրջ_բանակցության_նստել
Բրիտանիայի պաշտպանության նախարարը երեքշաբթի օրն ԱՄՆ-ին կոչ արեց միջուկային հարցով բանակցել իր գործընկերների ու Իրանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2018 02:18 Asia/Tehran
  • Բրիտանիան ԱՄՆ-ին կոչ արեց ՀԳՀԾ-ի շուրջ բանակցության նստել

Բրիտանիայի պաշտպանության նախարարը երեքշաբթի օրն ԱՄՆ-ին կոչ արեց միջուկային հարցով բանակցել իր գործընկերների ու Իրանի հետ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության՝ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեյվին Վիլիամսոնն Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ, ասաց. «Չնայած ՀԳՀԾ-ն լքելուն անհրաժեշտ է, որպեսզի առաջընթաց արձանագրելու համար  ԱՄՆ-ն բանակցի իր գործընկերների ու նաև Իրանի հետ»:

Վիլիամսոնը նկատելով, որ ՀԳՀԾ-ն հանգեցրեց քայլերի, որոնք դրան մասնակցող բոլոր կողմերի օգտին էին, հավելեց. «ԱՄՆ-ին կոչ ենք անում առաջընթաց արձանագրելու համար բանակցություններ սկսել իր գործընկերների ու Իրանի հետ»:

Ի դեպ, Իրանում ակտիվ գերմանական ընկերությունները Գերմանիային կոչ արեցին ընդդիմանալ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցներին: