Թուրքիան ընդգծում է Իրանի հետ էներգետիկայի ոլորտում շարունակել համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i96622-Թուրքիան_ընդգծում_է_Իրանի_հետ_էներգետիկայի_ոլորտում_շարունակել_համագործակցությունը
Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը չի միանում էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի կողմից իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2018 12:48 Asia/Tehran
  • Թուրքիան ընդգծում է Իրանի հետ էներգետիկայի ոլորտում շարունակել  համագործակցությունը

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը չի միանում էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի կողմից իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցներին:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների  նախարար Ֆաթեհ Դունմազն ընդգծել է, որ Անկարայի եւ Թեհրանի միջև էներգետիկ առևտուրը լիովին օրինական է և ըստ համաձայնության  այն կշարունակվի մինչև 2026 թվականը:  

Դունմազը հստակեցրել է, որ Թուրքիան տարեկան Իրանից ստանում է մոտ 9,55 մլն խորանարդ մետր բնական գազ, և  չի պատրաստվում դադարեցնել էներգետիկայի ներկրումը:

Թուրքիայի էներգետիկայի նախարարն ասելով, որ Իրանը և Թուրքիան հարևան երկրներ են հավելել է.«Եվրամիությունը նաև դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի  միակողմանի պատժամիջոցներին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն հայտարարությունները և հարցականի տակ տանելով միջուկային համաձայնությունը, հայտարարեց  համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի  աշխարհի  բնական գազի պաշարների 18,2 տոկոսը և նավթի պաշարների 9,3 տոկոսը: