Էրդողանը Թուրքիայի ժողովրդին կոչ արեց դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին
https://parstoday.ir/hy/news/world-i96713-Էրդողանը_Թուրքիայի_ժողովրդին_կոչ_արեց_դիմակայել_ԱՄՆ_ի_տնտեսական_պատերազմին
Թուրքիայի նախագահն այդ երկրի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին դիմակայելու նպատակով, ժողովրդին կոչ է :արել արել թուրքական լիրայի փոխել իրենց արտասահմանյան արտարժույթները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2018 02:47 Asia/Tehran
  • Էրդողանը Թուրքիայի ժողովրդին կոչ արեց դիմակայել  ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին

Թուրքիայի նախագահն այդ երկրի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին դիմակայելու նպատակով, ժողովրդին կոչ է :արել արել թուրքական լիրայի փոխել իրենց արտասահմանյան արտարժույթները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոսքն ուղղելով Թուրքիայի ժողովրդին ասել է. «Թուրքական լիրան հովանավորելով, կտրուկ պատասխան տվեք նրանց, ովքեր տնտեսական պատերազմ են սկսել Թուրքիայի դեմ»:

«Տնտեսական ճգնաժամը շրջանցելու նպատակով արտահանումների ծավալները մեծացնելու ուղղությամբ, հարկավոր է ընդլայնել Չինաստանի, Ռուսաստանի և ԻԻՀ-ի հետ համագործակցությունը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, նշելով, որ ԱՄՆ-ի սպառնալիքները, ճնշումներն ու սադրանքները չեն ազդելու Թուրքիայի տնտեսության վրա:

Ի դեպ, «Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը այդ երկրից ներկրվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքեր բարձրացման մասին ԱՄՆ-ի ընդունած որոշման կապակցությամբ հանդես է եկել մի հաղորդագրությամբ, որում հայտարարել է. «ԱՄՆ-ի նոր որոշումների դիմաց Թուրքիայի համարժեք քայլեր է ձեռնարկելու»: