Կանադայի մուսուլմանները բողոքել են Արաբիայի դեմ
Կանադայի մուսուլմանները դատապարտել են Հաջի ուխտագնացության արարողության կատարումն արգելելու Արաբիայի քաղաքականությունը:
Կանադացի մուսուլմանները բողոքի ցույց են անցկացրել: Նրանք դատապարտել են մի քանի երկրների մուսուլմաններին Հաջի ուխտագնացության արարողության կատարումն արգելելու Արաբիայի ռեժիմի քայլը:
Սաուդյան ռեժիմի պաշտոնատարները Սիրիայի, Եմենի, Կատարի, Կանադայի և Եգիպտոսի մուսուլմաններին արգելել են Հաջի ուխտագնացության արարողություն անցկացնել:
Սաուդյան ռեժիմը վերջերս Արաբիայում ձերբակալել է կանանց իրավունքների և քաղաքացիական հասարակության երկու ակտիվիստների:
Կանադայի կառավարությունը մի հաղորդագրություն է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման համար: Կանադան պահանջել է անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին: