Թուրքիան հուսադրված է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների վերսկսման հարցում
Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ այդ երկիրը հույս ունի վերսկսել ԵՄ-ին միանալու գործընթացը և կշարունակի այդ միությանն անդամակցելու համար իրականացվող բարեփոխումները:
Անկարայից «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը Թուրքիայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք լիահույս ենք, որ կվերականգնվի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը և մենք կշարունակենք մեր ստանդարտների բարձրացումն ու նաև այդ միության հետ անհրաժեշտ ասոցացումը»:
Թուրքիայի ԱԳ նախարարը նկատել է, որ այդ երկիրը երբեք չի հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու իր ջանքերից:
«Մենք կշարունակենք նախարարություններում ու պետական կառույցներում ներքին բարեփոխումները»,-հավելել է Մևլութ Չավուշօղլուն:
ԵՄ-ն և Թուրքիան 2005 թվականից սկսեցին այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունները: 2016 թվականի հուլիսյան ձախողած հեղաշրջումից հետո երկու երկրի հարաբերություններում լուրջ խնդիրներ առաջացան, այնպես որ Անկարան Եվրոպային մեղադրեց հեղաշրջման հեղինակներին պաշտպանելու մեջ:
ԵՄ-ն փոխադարձաբար քննադատեց հեղաշրջումից հետո Թուրքիայում լրագրողների ու իրավապաշտպանների ձերբակալությունը: Այդ զարգացումների լույսի ներքո ԵՄ-ն առկախեց այդ միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների նոր փուլի նախապատրաստական աշխատանքները:
Երկու կողմի միջև հարաբերություններն առավել քան երբևէ սրվեցին նրանից հետո, երբ եվրոպական մի քանի երկրներ, այդ թվում Ավստրիան, Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի սեմին արգելեցին Եվրոպայում բնակվող թուրք քաղաքացիների հավաքներում Թուրքիայի քաղաքական գործիչների քարոզարշավը: Հիշյալ հանրաքվեն անցկացվեց 2017 թվականի ապրիլին: