Թուրքիայի ֆինանսների նախարար. Մենք արտարժույթային լուրջ խնդիր չունենք
https://parstoday.ir/hy/news/world-i96975-Թուրքիայի_ֆինանսների_նախարար._Մենք_արտարժույթային_լուրջ_խնդիր_չունենք
Թուրքիայի ֆինանսների նախարարը պնդում է, որ իր երկիրը լուրջ արժութային խնդիր չունի, և արտարժույթի շուկայում տեղի ունեցած վերջին տատանումներն անցողիկ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2018 12:39 Asia/Tehran
  • Թուրքիայի ֆինանսների նախարար. Մենք  արտարժույթային լուրջ խնդիր չունենք

Թուրքիայի ֆինանսների նախարարը պնդում է, որ իր երկիրը լուրջ արժութային խնդիր չունի, և արտարժույթի շուկայում տեղի ունեցած վերջին տատանումներն անցողիկ են:

Բերատ Ալբայրակը, 6100 արտասահմանցի ներդրողների հետ համատեղ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կապ չունի և  իր արժույթի կարիքները բավարարելու համար այսուհետ կշարունակի աշխատել միջազգային շուկայի հետ:

Նա ասելով, որ Թուրքիան անհրաժեշտ քայլերի դիմելով կանցկացնի այս շրջանը հավելել է. «Գնաճի նվազումը Թուրքիայի կառավարության հիմնական տնտեսական առաջնահերթություններից մեկն է, և Անկարան հնարավորինս շուտ կնվազեցնի գնաճը»:

Թուրքիայում գնաճը վերջին երկու տարիների ընթացքում աճել է և նոր տարվա ընթացքում  բարձրացել է 13% -ից:

Անկարայի և Վաշինգտոնի միջև լարվածության պայմաններում թուրքական արժույթի արժեզրկումը և արտարժույթի աճի տեմպերը ուժեղացել են:

Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին ամիսներին տարբեր հարցերի պատճառով սրվել են:  Թուրքիայում  ձերբակալված ամերիկացի քահանա Էնդրյու Բրունսոնի ազատ չարձակվելը, պատճառ է դարձել որ արտարժույթների գինը ավելանա այդ երկրում: