Լավրով.«ՄԱԿ-ն իր կառույցներին արգելել է մասնակցել Սիրիայի վերականգնման գործին»
https://parstoday.ir/hy/news/world-i97114-Լավրով._ՄԱԿ_ն_իր_կառույցներին_արգելել_է_մասնակցել_Սիրիայի_վերականգնման_գործին
ՌԴ ԱԳ նախարարը բացահայտել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը գաղտնի կերպով իր կառույցներին արգելել է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնման գործին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2018 14:13 Asia/Tehran
  • Լավրով.«ՄԱԿ-ն իր կառույցներին արգելել է  մասնակցել Սիրիայի վերականգնման գործին»

ՌԴ ԱԳ նախարարը բացահայտել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը գաղտնի կերպով իր կառույցներին արգելել է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնման գործին»:

Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հայտարարել է,որ ՄԱԿ-ի քաղաքական հարցերով զբաղվող բաժինը 2017 թվականի վերջերին գաղտնի կարգադրություն  է հրապարակել, որում այդ կազմակերպությանը կից կառույցներին արգելել է մասնակցել Սիրիայի վերականգնման գործին:

Մոսկվայում Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը Ռուսաստանի պատրաստակամությունն է հայտնել սիրիացի փախստականներին իրենց երկիր վերադարձնելու գործընթացին օգնելու համար:

Լավրովն ի դեպ հստակեցրել է.«ԱՄՆ-ն ավերիչ դերակատարություն ու դիրքորոշում ունի սիրիացի փախստականներին իրենց երկիր վերադարձնելու հարցում»:

Լավրովի խոսքով անցած ամիս 7 հազար սիրիացի փախստականներ Լիբանանից վերադարձել են իրենց երկիր: