Պապը դատապարտեց ԱՄՆ-ում հոգևորականների կողմից իրականացված մանկապղծությունը
Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը երկուշաբթի օրը Վատիկանի կողմից հրապարակված նամակում խստորեն դատապարտեց վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում հարյուրավոր հոգևորականների կողմից ավելի քան հազար երեխաների դեմ իրագործված ոճիրը:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Ֆրանցիսկոս Պապն այս նամակում գրել է. «Վերջին օրերին հրապարակվել են շուրջ 70 տարիների կտրվածքում հոգևորականների կողմից սեռական ոգնձգությունների և ուժի ու վստահության չարաշահման մասին առնվազն հազար անձանց վկայությունները»:
«Անցյալում կրած վնասը փոխարինելու և ներողամտություն հայցելու ուղղությամբ որևէ քայլ բավարար չի կարող լինել, բայց ինչ վերաբերում է ապագային, լրջորեն պիտի բարձրացնել մշակույթի մակարդակը և այդպիսով կանխել նման դեպքերի կրկնությունը, նաև դրանց բացահայտման արգելումն ու նման քայլերի շարունակվելը»,-հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը:
Ֆրանցիսկոս Պապը նաև կաթոլիկ համայնքներին կոչ է արել դատապարտել այն ամենն ինչ վտանգում են մարդկանց արժանապատվությունը: