Ջեյզանում կործանվել է Արաբիայի հետախուզական ԱԹՍ
Եմենի բանակային ու ժողովրդական ուժերն Արաբիայի հարավային Ջեյզանում կործանել են սաուդական ոտնձգիչների հետախուզական անօդաչու թռչող սարք:
«Ալ-Մասիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ սաուդական ԱԹՍ-ն կործանվել է Ջեյզանի Ջաբալ Դախանի արևելքում:
Եմենի բանակային ու ժողովրդական ուժերը երեքշաբթի օրը ևս, Ջեյզանում կործանել են սաուդական երկու թռչող սարքերի:
Սաուդցի մի վարձկան Ջաբալ Ալդոդում , իսկ Ջեյզանի Նահշալ զորակայանում սաուդցի մի բանակային հայտնվելով Եմենի բանակային ու ժողովրդական ուժերի կրակոցների թիրախում, սպանվել են:
Ըստ աղբյուրի, Սաադա նահանգի Ռազեհ սահմանային գոտու Ալղադ շրջանի սաուդցի կործանիչները երկու անգամ ռմբակոծել են Եմենի հյուսիսային շրջանը:
Սաուդյան Արաբիան ՝ Էմիրությունների, ԱՄՆ-ի և մի քանի այլ երկրների աջակցությամբ 2015 թվականի մարտ ամսից հարձակումներ է սկսել Եմենի վրա ՝ երկիրը ծովային, ցամաքային ու օդային հարձակումների ենթարկելով: Արաբիայի ռազմական քայլերի հետևանքով Եմենում զոհվել են 14 հազր հոգի, տասնյակ հազարները վիրավորվել են: միլիոնավոր եմենցիներ դարձել են անօթևան: