ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում խոլերայի նոր ալիքի տարածման մասին
Օգոստոս 23, 2018 13:27 Asia/Tehran
ՄԱԿ-ի խոսնակն զգուշացրել է Եմենում խոլերայի տարածման նոր ալիքի կապակցությամբ:
Ալ-Ջազիրա հեռուստալիքի հաղորդման համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դոժարիկն ասել է, որ Արաբիայի հարձակումների շարունակվելու և այդ երկրի ենթակառուցվածքները, մասնավորապես ոռոգման ցանցը ոչնչացվելու արդյունքում, խոլերան մեծ թափով տարածվում է:
Դուժարիկի խոսքերով, 2017 թ.-ից ի վեր Եմենում խոլերայի մահացու վարակից մահացել է ավելի քան 2300 մարդ:
Պիտակ