Երուսաղեմի երեք եկեղեցիները կֆինանսավորեն Քրիստոսի գերեզմանի վերակառուցումը
https://parstoday.ir/hy/news/world-i9769-Երուսաղեմի_երեք_եկեղեցիները_կֆինանսավորեն_Քրիստոսի_գերեզմանի_վերակառուցումը
Սուրբ հողի եկեղեցիները մի քանի շաբաթից կսկսեն Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերակառուցման աշխատանքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է La Stampa-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2016 06:59 Asia/Tehran
  • Երուսաղեմի երեք եկեղեցիները կֆինանսավորեն Քրիստոսի գերեզմանի վերակառուցումը

Սուրբ հողի եկեղեցիները մի քանի շաբաթից կսկսեն Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերակառուցման աշխատանքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է La Stampa-ն:

Մարմարե սալիկներով գերեզմանը տասնամյակներ շարունակ հիմնանորոգման չի ենթարկվել` ընդունելով օրական հազարավոր ուխտավորների ու զբոսաշրջիկների: Փոխարինվելու են գերեզմանի սալիկների միայն ջարդված և փլված մասերը, մնացած հատվածները կմշակվեն, մարմարե բեկորները պահող կառույցը կամրացվի: Մատուռը կապամոնտաժվի և կվերականգնվի նախկին տեսքով:

Աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու են Սուրբ հողի երեք հիմնական եկեղեցիները` Հայ առաքելական, Հույն Ուղղափառ և Կաթոլիկ: Միջոցներ կներգրավվեն պետական և մասնավոր հատվածից: Աշխատանքները կսկսվեն մայիսից և կավարտվեն 8 ամսում: Այդ ընթացքում Քրիստոսի գերեզմանը կշարունակի լինել բաց ծիսակատարությունների համար:

Հիսուսի գերեզմանը գտնվում է Հարության տաճարի կենտրոնում: