Եվրոպան նախազգուշացրել է ինտերնետի անպատշաճ բովանդակությամբ նյութերի կապակցությամբ
Եվրահանձնաժողովը ինտերնետային մեծ ընկերություններին նախազգուշացրել է, որ եթե անպատշաճ նյութերը հրապարակումից հետո մինչև մեկ ժամ չհեռացվեն կայքերից այդ ընկերությունները տուգանվելու են:
Ռոյտերսի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը ԵԽ-ում ունեցած տարեկան ելույթում, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել է.«Եթե ինտերնետային մեծ ընկերությունները այդ թվում Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը ու նաև մյուս առցանց ընկերությունները հրապարակումից հետո մինչև մեկ ժամ չմաքրեն անպատշաճ բովանդակությամբ նյութերն ու գովազդները, խոշոր տուգանքների կենթարկվեն»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահը շաշտել է.«Մեկ ժամը որոշիչ ժամկետ է համացանցում մեծ վնասները կանխելու համար»:
ԵՄ-ն ինտերնետային ընկերություններին 3 ամիս առիթ է տվել, որպեսզի ապացուցեն, որ քայլեր են վերցնում ծայրահեղական գովազդներին ու նյութերի հրապարակմանը դիմակայելու համար: