Եվրոպան նախազգուշացրել է ինտերնետի անպատշաճ բովանդակությամբ նյութերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i98071-Եվրոպան_նախազգուշացրել_է_ինտերնետի_անպատշաճ_բովանդակությամբ_նյութերի_կապակցությամբ
Եվրահանձնաժողովը ինտերնետային մեծ ընկերություններին նախազգուշացրել է, որ եթե անպատշաճ նյութերը հրապարակումից հետո մինչև մեկ ժամ չհեռացվեն կայքերից այդ ընկերությունները տուգանվելու են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 11:58 Asia/Tehran
  • Եվրոպան նախազգուշացրել է ինտերնետի անպատշաճ բովանդակությամբ նյութերի կապակցությամբ

Եվրահանձնաժողովը ինտերնետային մեծ ընկերություններին նախազգուշացրել է, որ եթե անպատշաճ նյութերը հրապարակումից հետո մինչև մեկ ժամ չհեռացվեն կայքերից այդ ընկերությունները տուգանվելու են:

Ռոյտերսի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը ԵԽ-ում ունեցած տարեկան ելույթում, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել է.«Եթե ինտերնետային մեծ ընկերությունները այդ թվում Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը ու նաև մյուս առցանց ընկերությունները հրապարակումից հետո մինչև մեկ ժամ չմաքրեն անպատշաճ բովանդակությամբ նյութերն ու գովազդները, խոշոր տուգանքների կենթարկվեն»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը շաշտել է.«Մեկ ժամը որոշիչ ժամկետ է համացանցում մեծ վնասները կանխելու համար»:

ԵՄ-ն ինտերնետային ընկերություններին 3 ամիս առիթ է տվել, որպեսզի ապացուցեն, որ քայլեր են վերցնում ծայրահեղական գովազդներին ու նյութերի հրապարակմանը դիմակայելու համար: