Բրիտանիայի միջամտողական հայտարարությունը Իրան-Իրաք հարաբերությունների մասին
Բրիտանիայի կառավարության խոսնակը մտահոգություն է հայտնել Իրաքի Քուրդստանում ահաբեկչական խմբավորումներից մեկի կենտրոնակայանի դեմ Իրանի հրթիռային հարձակման կապակցությամբ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի կառավարության խոսնակ Էդվին Սամուելը վտանգավոր ու անպատշաճ է բնութագրել Իրաքի Քուրդստանում գտնվող հակահեղափոխական ահաբեկչական խմբավորման դեմ Իրանի հրթիռային հարձակումը:
Հակադարձելով Իրաքի հյուսիսում ահաբեկիչների դեմ ԻԻՀ քայլի կապակցությամբ արևմուտքի մտահոգությանը, Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Ոչ մի երկիր չի հանդուրժելու իր երկրի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերն ու ոտնձգությունը և Իրանը բացառություն չէ»:
Ի հետևումն Իրաքի Քուրդստանի տարածքից Իրանի սահմանային տարածքների դեմ ուղղված ահաբեկչական խմբերի վերջին ամիսների սադրանքների, Իսլամական հեղափոխության պահակազորը սեպտեմբերի 8-ին, երկիր-երկիր կարճ հեռահարությամբ 7 հրթիռներով հրթիռակոծել է խմբավորումներից մեկի հաստատման և դրա պարագլուխների նիստի վայրը, նաև նրանց կից ահաբեկիչների վարժեցման կենտրոնը: