Արգենտիանայում ցուցարարները այրել են ԱՄՆ-ի դրոշը
https://parstoday.ir/hy/news/world-i98174-Արգենտիանայում_ցուցարարները_այրել_են_ԱՄՆ_ի_դրոշը
Արգենտինայի Մար Դել Պլատա քաղաքում, արգենտինացի ցուցարարները Մեծ քսանյակի նիստի անցկացման կենտրոնի առջև այրել են ԱՄՆ-ի դրոշը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 15, 2018 17:38 Asia/Tehran
  • Արգենտիանայում ցուցարարները այրել են ԱՄՆ-ի դրոշը

Արգենտինայի Մար Դել Պլատա քաղաքում, արգենտինացի ցուցարարները Մեծ քսանյակի նիստի անցկացման կենտրոնի առջև այրել են ԱՄՆ-ի դրոշը:

Ցուցարարները կարգախոսներ են հնչեցրել Դոնալդ Թրամփի կողմից Արգենտիայի նախագահ Մաորիսիո Մաքրիին ցուցաբերված աջակցության դեմ: Արգենտինայի նախագահը ծանր հարկեր է սահմանել այդ երկրում ինչն էլ զայրացրել է այդ երկրի միջին խավին:

Արգենտինան, որ այս տարի նախագահում է Մեծ քսանյակի խմբին ԱՄՀ-ի հետ բանակցում է 50 մլրդ. դոլար կազմող ֆինանսական օգնության շուրջ:

Արգենտինան Լատինական Ամերիկայի 3-րդ երկիրն է: Երկրի ազգային արժույթի անկման հետևանքով, գնաճը բարձրացել է ավելի քան 31 տոկոսով:

Աննախադեպ երաշտը նույնպես մեծացրել է Արգենտինայի տնտեսական ճգնաժամի ծավալները, այնպես որ անցած հուլիս ամսին կաթոլիկների համալսարանի հետազոտական կենտրոնը կանխատեսել է, որ այդ երկրում աղքատությունը 3 տոկոսով ավելանալու է: