Ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է կրճատել զենքի արտահանումը Իսրայել
https://parstoday.ir/hy/news/world-i98306-Ամերիկացիների_մեծամասնությունը_ցանկանում_է_կրճատել_զենքի_արտահանումը_Իսրայել
Վերջին սոցհարցման արդյունքներն ցույց է տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է կրճատել Իսրայելին կատարվելիք օգնությունը եւ վերահսկել զենքի արտահանումը այդ ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2018 11:56 Asia/Tehran
  • Ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է կրճատել զենքի արտահանումը Իսրայել

Վերջին սոցհարցման արդյունքներն ցույց է տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է կրճատել Իսրայելին կատարվելիք օգնությունը եւ վերահսկել զենքի արտահանումը այդ ռեժիմին:

Մերձավոր Արևելքի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքում, հարցման մասնակիցների 54/8 տոկոսը պահանջել են, որ Իսրայելի ռեժիմի նկատմամբ կիրառվի սպառազինության արտահանման վերահսկողության մասին օրենքը : Այս մասին հաղորդում է Antiwar կայքը:

Սոցհարցման արդյունքները  ներկայացվել են Պետդեպարտամենտին և ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը՝ Իսրայելի միջուկային կարողությունների հավանականության մասին տեղեկատվության տարածման ուղեցույցի կամ « WNP-136 » փաստաթուղթի  հիման վրա:

WNP-136- ի փաստաթուղթը, որպես գաղտնի հրաման, արգելում է աշխատողներին եւ կապալառուներին խոսել, Իսրայելի միջուկային զենքի մասին կամ հրապարակել ԱՄՆ կառավարության տեղեկություններն այդ մասին:

ԱՄՆ կառավարությունը դեմ է այս փաստաթղթի հրապարակմանը: