ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/world-i98527-ՌԴ_ՊՆ_ն_Իլ_20_ի_կործանման_համար_մեղադրել_է_Իսրայելին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Սիրիայի Լաթաքիայի օդային տարածքում ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր է համարում Իսրայելի զինված օդուժին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2018 12:57 Asia/Tehran
  • ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Սիրիայի Լաթաքիայի օդային տարածքում ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր է համարում Իսրայելի զինված օդուժին:

Sputnik լրատվական գործակալությանհաղորդման համաձայն, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ասել է.-«Իլ-20-ի կործանման օրն իսրայելական օդուժը մոլորության մեջ է գցել ռուսական կողմին՝ նախապես տեղեկացնելով, որ իրենք պատրաստվում են մի քանի թիրախ խոցել Սիրիայի հյուսիսում: Հետևաբար ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար Ռուսաստանը մեղավոր է համարում Իսրայելին»:

«Իսրայելական ավիացիայի հարվածները հասցվել են ոչ թե հյուսիսային, այլ արևմտյան Լաթաքիայի հատվածում»,-ասել է նա:

ՌԴ ՊՆ  ներկայացուցիչն հստակեցրել է, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում:

Կոնաշենկովն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում իսրայելցի օդաչուները չէին կարող չգիտակցել, որ սիրիացիների արձակած զենիթային հրթիռի թիրախում ավելի շուտ կհայտնվի Իլ-20-ը: