Ռուսաստանն ու Արաբիան դեմ են արտահայտվել նավթի արտադրաչափի բարձրացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i98541-Ռուսաստանն_ու_Արաբիան_դեմ_են_արտահայտվել_նավթի_արտադրաչափի_բարձրացմանը
Արաբիան ու Ռուսաստանը բացառել են նավթի արտադրաչափի ցանկացած հապճեպ հավելումը և գործնականում մերժել նավթի արտադրաչափը բարձրացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 24, 2018 07:14 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Արաբիան դեմ են արտահայտվել նավթի արտադրաչափի բարձրացմանը

Արաբիան ու Ռուսաստանը բացառել են նավթի արտադրաչափի ցանկացած հապճեպ հավելումը և գործնականում մերժել նավթի արտադրաչափը բարձրացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Արաբիայի էներգետիկայի նախարար Խալեդ Ալ-Ֆալահը կիրակի օրը Ալժիրում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների արտադրաչափի կրճատման համաշխարհային համաձայնության վերահսկման նախարարական կոմիտեի նիստին առընթեր հայտարարել է. «Արաբիան չի ազդելու նավթի գների վրա»:

«Արաբիան նավթի արտադրաչափը բարձրացնելու հնարավորություն ունի, սակայն այս պահին դրա   անհրաժեշտությունը չի տեսնում»,-հայտարարել է Արաբիայի նավթի նախարարը:

Իսկ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է. «Նավթի արտադրաչափի շտապ հավելման կարիք չի զգացվում»:

«Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև առևտրական պատերազմը և  Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նոր մարտահրավերներ են առաջացնելու նավթի շուկայի համար»,-նշել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը: