Բրիտանիայի կառավարությունը Սաուդյան Արաբիային զենք է վաճառում
https://parstoday.ir/hy/news/world-i98558-Բրիտանիայի_կառավարությունը_Սաուդյան_Արաբիային_զենք_է_վաճառում
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը քննադատել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանը` Սաուդյան Արաբիային զենք վաճառելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2018 12:27 Asia/Tehran
  • Բրիտանիայի կառավարությունը Սաուդյան Արաբիային զենք է վաճառում

Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը քննադատել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանը` Սաուդյան Արաբիային զենք վաճառելու համար:

Ջերեմի Քորբինն ընդգծել է, որ Լոնդոնը պետք է դադարեցնի զենք վաճառել Սաուդյան Արաբիային՝ Եմենում բռնությունները դադարեցնելու համար:

Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի ժողովրդի ռմբակոծումը կատարվում է Բրիտանիայի կառավարության կողմից Ռիադին տրամադրած զենքերի միջոցով:

Արաբիան, հովանավորվելով ԱՄՆ-ի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների կողմից, 2015 թվականի մարտից ռազմական հարձակում է  սկսել Եմենի վրա: Արաբիայի ռազմական քայլերի հետևանքով զոհվել են ավելի քան 14 հազար եմենցիներ, միլիոնավոր ուրիշներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:

ՄԱԿ-ը Եմենի ճգնաժամը բնութագրել է որպես աշխարհի ամենավատ հումանիտար ճգնաժամը և զգուշացրել, որ այս երկրի ժողովրդի իրավիճակը կարող է ավելի ողբալի դառնալ: