Քավաքեբյան. Եվրոպայում որոշ ահաբեկչական խմբերի գորժունեությունն անընդունելի է
Իրան-Բրիտանիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ասել է. «Եվրոպական երկրներում ահաբեկչական խմբերի որոշ ղեկավարների գոյությունը անընդունելի է»:
Բրիտանիայի Տնտեսական գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Լորդ Նորման Լամոնտի հետ հանդիպման ժամանակ, Իրան-Բրիտանիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Մոստաֆա Քավաքեբյանն անդրադառնալով սեպտեմբերի 22-ին Ահավազում ահաբեկչական միջադեպի ասել է.«Որոշ երկրներ աջակցում են ահաբեկիչներին, որոնք տեղակայված են Եվրոպայում»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ին Բրիտանիայի կառավարության աջակցությանը, Մուստաֆա Քավաքեբյանը հավելել է.«Բրիտանիան աջակցում է ՀԳՀԾ-ի շարունակությանը եւ փորձում է խորացնել Իրանի հետ իր առեւտրային եւ տնտեսական կապերը »:
Լորդ Նորման Լամոնտը հավելել է, որ Բրիտանիայի կառավարությունը ջանք է գործադրել շարունակելու ՀԳՀԾ-ի իրագործումը, սակայն բրիտանական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ կառավարության ճնշումը դժվարացնում է նրանց աշխատանքն Իրանում:
Դատապարտելով Ահվազի ահաբեկչական միջադեպը, Լամոնտն ասել է. «Այս ահաբեկչությունը անարդար և դատապարտված է»: