Մոսկվա.«Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գերազանցում են ամերիկյան ու իսրայելական նմուշներին»
https://parstoday.ir/hy/news/world-i98686-Մոսկվա._Ռուսաստանի_հակաօդային_պաշտպանության_համակարգերը_գերազանցում_են_ամերիկյան_ու_իսրայելական_նմուշներին
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովն ասել է.«Ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերն իրենց արդյունավետությամբ գերազանցում են ամերիկյան և իսրայելական համակարգերին»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 13:19 Asia/Tehran
  • Մոսկվա.«Ռուսաստանի  հակաօդային պաշտպանության համակարգերը գերազանցում են ամերիկյան ու իսրայելական նմուշներին»

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովն ասել է.«Ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերն իրենց արդյունավետությամբ գերազանցում են ամերիկյան և իսրայելական համակարգերին»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

ՌԴ փոխվարչապետը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Ռուսաստանում արտադրված C-300, C-400 և C-500 հրթիռային համակարգերը ներկայումս լիովին հասանելի և կիրառելի են»:

Բորիսովը հավելել է.«Տակտիկատեխնիկական հատկությունների ու արդյունավետության առումով, այս  համակարգերը, արտասահմանյան նմանատիպ համակարգերի, այդ թվում ամերիկյան Patriot  հրթիռային համակարգերի համեմատությամբ, առավելություն ունեն»:

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը տեղեկացրել է C-300 համակարգեր Սիրիա  ուղարկելու և այդ երկրում ռուս զինծառայողների անվտանգությունն ամրապնդելու նպատակով միջոցներ ձեռնարկելու Մոսկվայի որոշման մասին:

Այդ որոշումն ընդունվել է Սիրիայի Լաթաքիա նահագնում իսրայելական կործանիչների հարձակման հետևանքով ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից և դրա 15 ուղևորների զոհվելուց հետո: