Մոսկվա.«Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գերազանցում են ամերիկյան ու իսրայելական նմուշներին»
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովն ասել է.«Ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերն իրենց արդյունավետությամբ գերազանցում են ամերիկյան և իսրայելական համակարգերին»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
ՌԴ փոխվարչապետը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Ռուսաստանում արտադրված C-300, C-400 և C-500 հրթիռային համակարգերը ներկայումս լիովին հասանելի և կիրառելի են»:
Բորիսովը հավելել է.«Տակտիկատեխնիկական հատկությունների ու արդյունավետության առումով, այս համակարգերը, արտասահմանյան նմանատիպ համակարգերի, այդ թվում ամերիկյան Patriot հրթիռային համակարգերի համեմատությամբ, առավելություն ունեն»:
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը տեղեկացրել է C-300 համակարգեր Սիրիա ուղարկելու և այդ երկրում ռուս զինծառայողների անվտանգությունն ամրապնդելու նպատակով միջոցներ ձեռնարկելու Մոսկվայի որոշման մասին:
Այդ որոշումն ընդունվել է Սիրիայի Լաթաքիա նահագնում իսրայելական կործանիչների հարձակման հետևանքով ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից և դրա 15 ուղևորների զոհվելուց հետո: