Ավստրիա.«ՀԳՀԾ-ի պահպանումը կարևոր է միջազգային անվտանգության համար»
https://parstoday.ir/hy/news/world-i98883-Ավստրիա._ՀԳՀԾ_ի_պահպանումը_կարևոր_է_միջազգային_անվտանգության_համար
Ավստրիայի արտգործնախարարը ՀԳՀԾ-ն կարևոր համաձայնություն է համարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար և մեկ անգամ ևս հայտարարել է, որ իր երկիրը հարգում է այդ համաձայնությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 02, 2018 12:35 Asia/Tehran
  • Ավստրիա.«ՀԳՀԾ-ի պահպանումը կարևոր է միջազգային անվտանգության համար»

Ավստրիայի արտգործնախարարը ՀԳՀԾ-ն կարևոր համաձայնություն է համարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար և մեկ անգամ ևս հայտարարել է, որ իր երկիրը հարգում է այդ համաձայնությունը:

Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ի տված հարցազրույցում, անդրադառնալով Վիեննայում անցկացված միջուկային բանակցություններին և ՀԳՀԾ-ի ստորագրմանը, Քարին Քնայսելն ասել է.«Վիեննան ՀԳՀԾ-ի հարցով առանձնահատուկ պարտավորություն է զգում»:

Անդրադառնալով Եվրոպայի տեսանկյունից միջուկային համաձայնության նշանակությանը, Քնայսելն ասել է.«Այս համաձայնությունը հատկապես տարածաշրջանի անվտանգության առումով մեծ նշանակություն ունի եվրոպացիների համար»:

Շաբաթ օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, Ավստրիայի արտգործնախարարը ՀԳՀԾ-ն բազմակողմանի քայլերի արդյունք է համար և ասել.«Համաձայնությունից կողմերից որևէ մեկի դուրս գալը թուլացնում է փոխվստահությունը»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. մայիսի 8-ին հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է և հրաժարվեց այդ պայմանագրից: