Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քննադատել է կառավարությանը՝ Արաբիային զենք վաճառելու համար
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը խստորեն քննադատել է այդ երկրի կառավարությանը՝ Արաբիային զենք վաճառելու պատճառով: Այս մասին հաղորդում է գերմանական «Շպիգել» պարբերականը:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչները, Սոցիալական խմբակցության ղեկավար Անդրեա Նահլեսին ուղղած նամակում գրել են. «Եմենի դեմ ծովային շրջափակման մեջ գերմանական նավերի հնարավոր ներգրավվածությունը կարող է հանգեցնել հումանիտար աղետի, ինչը ո՛չ բարոյական է և ոչ էլ ընդունելի: Դա միջազգային իրավունքի խախտում է: Իսկ Արաբիային մեծ քանակությամբ սպառազինության վաճառքը որևէ արդարացում չի կարող ունենալ»:
Սոցիալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մուցնիշն ասել է.«Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրի կնքումը դեմ է դեպի Եմենի պատերազմում ներգրավված երկրներ զենքի արտահանումը դադարեցնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը»:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչ Ֆլորինա Փոստը ևս ասել է.«Ոչ մի զենք չի արտահանվի դեպի Սաուդյան Արաբիա, մինչև հետագա ծանուցումը»: