Յունկեր.«Եվրոպան Ռուսաստանի կարիքն ունի»
Հոկտեմբեր 07, 2018 17:40 Asia/Tehran
Եվրահանձնաժողովի նախագահն ասել է.«Չնայած առկա տարաձայնություններին, Ռուսաստանի հետ բանակցելու անհրաժեշտություն կա»:
Ավստրիական Standard օրաթերթին տված հարցազրույցում, Ժան Կլոդ Յունկերն ընդգծել է.«Չպետք է քանդել Ռուսաստանի հետ հաղորդակցման բոլոր կամուրջները»:
Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է.«Չի կարելի լայնորեն քննադատել Ռուսաստանին, քանի որ անվտանգության նկատառումներով պետք է պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ և որոշ դեպքերում համատեղ քայլեր կատարել»:
Յունկերն ավելի վաղ ընդգծել էր.«Հանուն անվտանգության ապահովման, Եվրամիությունը պետք է երկարատև համգործակցություն ունենա ՌԴ-ի հետ»:
Պիտակ