Հոկտեմբեր 08, 2018 15:43 Asia/Tehran
  • ՄԱԿ. Մյանման դեռևս վտանգավոր է ռոհինգյա մուսուլմանների համար

Մյանմայի մասին վերջին զեկույցում ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը անհրաժեշտ պայմաններ չի ապահովել մուսուլմանների նորմալ կյանքի վերսկսման համար:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, զեկույցում ընդգծվում է, որ Մյանմայում ռոհինգյա մուսուլմանները շարունակում են ապրել վախի և անվստահության մթնոլորտում և նրանց նույնիսկ թույլ չեն տալիս ազատորեն բնակվել իրենց բնակության վայրում՝ Ռախին նահանգում: 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով (UNHCR) գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը զեկուցել է տարածաշրջանի անապահովության և ժողովրդի ազատ երթևեկության խոչընդոտների, ինպես նա և առօրյա կարիքները բավարարելու անկարողության մասին:

Անդրեյ Մաչիկը նշել է, որ այդ շրջաններում մարդիկ խոսում են առողջապահական ծառայությունների բացակայության և մուսուլմանների կրթության համար սահմանափակումների մասին:

Մյանմայի կառավարությունը հունիսին ՄԱԿ-ի գործակալություններին խոստացել էր ապահովել ռոհինգյա մուսուլմանների վերադարձը Բանգլադեշից Ռախին նահանգ:

Անդրեյ Մաչիկն ասել է,  որ Մյանմայի կառավարությունը չի իրականացրել փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմաններից ոչ մեկը:

 

 

 

Պիտակ