Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը և Ուզբեկստանի ռազմավարական ինստիտուտի ղեկավարը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ:
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար և Ուզբեկստանի Ռազմավարական ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Նորովը երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ և խորհրդակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Իրանի և Շանհայի համագործակցության ընդլայնումը, ԻԼԻՊ-ի և ահաբեկչական խմբերի դեմ պայքարը, կազմել են Իրանի արտաքին գործերի նախարարի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման բանակցությանների առանցքը:
Նորովը և Զարիֆն ընդգծել են քաղաքական, գիտական, տնտեսական, մշակույթային, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում Իրան-Ուզբեկստան հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականին: Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը Շանհայի համագործակցության կազմակերպության մշտական անդամներ են:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ՇՀԿ-ի դիտորդ անդամ է: