Իտալացիները բողոքում են դեպի Արաբիա իրականացվող զենքի արտահանումները շարունակվելու դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i99425-Իտալացիները_բողոքում_են_դեպի_Արաբիա_իրականացվող_զենքի_արտահանումները_շարունակվելու_դեմ
Իտալացի ակտիվիստները պահանջել են դադարեցնել զենքի արտահանումներն Արաբիա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 14, 2018 18:27 Asia/Tehran
  • Իտալացիները բողոքում են դեպի Արաբիա իրականացվող զենքի արտահանումները շարունակվելու դեմ

Իտալացի ակտիվիստները պահանջել են դադարեցնել զենքի արտահանումներն Արաբիա:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, մի խումբ իտալացի ակտիվիստներ հավաքվել են Սարդինիա կղզում գտնվող զենքի գործարանի առջև: Նրանք դատապարտել են այդ գործարանի արտադրած ռումբերի վաճառքը Արաբիային, պահանջելով դադարեցնել սպառազինության արտահանումն Արաբիա:

Ըստ հաղորդման, Եվրապառլամենտում իտալացի պատգամավոր  Ջուլիա Մոյն ասել է. «Իտալիայի կառավարությունը պետք է  ամենայն լրջությամբ հետամուտ լինի  դեպի Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ  իրականացվող սպառազինության արտահանումների դադարեցմանը, քանզի եվրոպական պետություններն իրենց աչքերը փակել են Եմենի անմեղ ժողովրդի կոտորածի վրա»:

ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան ,Իտալիան և Գերմանիան Սաուդյան Արաբիա զենք արտահանող խոշոր երկրներն են: Արաբիան այդ զենքներն օգտագործում է Եմենի դեմ սանձազերծած պատերազմում: