Շվեյցարիայում կանչվել է Արաբիայի հավատարմատարը
Սաուդյան ռեժիմի քննադատ լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացման գործով Բեռնում Արաբիայի հավատարմատարը Շվեյցարիայի ԱԳ նախարարություն է կանչվել:
Շվեյցարիայի ԱԳ նախարարության խոսնակ Աթիե Բարթեշը կանչելով արքայազն Մանսուր Բեն Նասեր Աբդոլազիզին, ասել է. «Բեռնը չափազանց մտահոգված է Ջամալ Խաշեղջի անհետացման մասին լուրերի պատճառով և ցանկանում է պարզել այդ լրագրողի ճակատագիրը»:
Շվեյցարացի պաշտոնյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ գործադրելու հավանականության մասին ասել է. «Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն նման որոշում ընդունի, Շվեյցարիան իրեն պարտավորված կզգա հարգել ու գործադրել այն»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրն ասել է. «ԵՄ-ն Արաբիայի պատասխանատուներից ակնկալում է Արաբիայի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի գործում պարզաբանում մտցնելու համար համագործակցել ԵՄ-ի գլխավոր գործընկերների ու Թուրքիայի պատասխանատուների հետ»:
«Խաշեղջիի հարցը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների այսօրվա նիստի օրակարգում»,-հայտարարել է Մոգերինին:
Ջամալ Խաշողջին երեքշաբթի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Թուրքիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետացավ: Միջազգային հանրությունը պահանջում է այդ կապակցությամբ Ռիադի հստակ պատասխանն ու պարզաբանումը: