Չնայած քննադատություններին, ԱՄՆ-ն շարունակում է պաշտպանել Արաբիային
https://parstoday.ir/hy/news/world-i99548-Չնայած_քննադատություններին_ԱՄՆ_ն_շարունակում_է_պաշտպանել_Արաբիային
Չնայած Ալե Սաուդին քննադատող լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացման ու ենթադրյալ սպանության կապակցությամբ Արաբիային ուղղված քննադատություններին, ԱՄՆ նախագահը կրկին իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի հանդեպ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2018 03:47 Asia/Tehran
  • Չնայած քննադատություններին, ԱՄՆ-ն շարունակում է պաշտպանել Արաբիային

Չնայած Ալե Սաուդին քննադատող լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացման ու ենթադրյալ սպանության կապակցությամբ Արաբիային ուղղված քննադատություններին, ԱՄՆ նախագահը կրկին իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի հանդեպ:

«Ֆաքս Նյուզ»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան ռեժիմի հանդեպ աջակցությունը պայմանավորել է Թեհրանին դիմակայելու համար Արաբիայից ունեցած կարիքով: Նա ասել է. «Արաբիան Իրանի դեմ մեր դաշնակիցն է և հենց այդ պատճառով էլ շարունակելու ենք նրանց հետ հարաբերությունները»:

ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելու պայմանագրի գործադրման դադարեցումից առաջինը տուժել է ԱՄՆ-ն:

Թրամփը վերջին օրերին մերժեց Խաշեղջիի ենթադրյալ սպանության գործին Արաբիայի իշխանավորների դերակատարության պատճառով Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկները: