Չնայած քննադատություններին, ԱՄՆ-ն շարունակում է պաշտպանել Արաբիային
Չնայած Ալե Սաուդին քննադատող լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացման ու ենթադրյալ սպանության կապակցությամբ Արաբիային ուղղված քննադատություններին, ԱՄՆ նախագահը կրկին իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի հանդեպ:
«Ֆաքս Նյուզ»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան ռեժիմի հանդեպ աջակցությունը պայմանավորել է Թեհրանին դիմակայելու համար Արաբիայից ունեցած կարիքով: Նա ասել է. «Արաբիան Իրանի դեմ մեր դաշնակիցն է և հենց այդ պատճառով էլ շարունակելու ենք նրանց հետ հարաբերությունները»:
ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելու պայմանագրի գործադրման դադարեցումից առաջինը տուժել է ԱՄՆ-ն:
Թրամփը վերջին օրերին մերժեց Խաշեղջիի ենթադրյալ սպանության գործին Արաբիայի իշխանավորների դերակատարության պատճառով Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկները: