Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հանդիպել է Ջաբերի Անսարիի հետ
Քաղաքական հատուկ հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, կիրակի օրը, քաղաքական հատուկ հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը հանդիպում են անցկացրել Թեհրանում: Նրանք մտքեր են փոխանակել Սիրիայի վերջին զարգացումների, Աստանայի բանակցությունների գործընթացի, ձերբակալվածների ու կորածների փոխանակման կոմիտեի գործունեության, Իդլիբի հումանիտար պայմանների և սիրիացի փախստականների իրենց հայրենիք վերադարձի հետ կապված հարցերի շուրջ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Եմենի իրադարձությունները և այդ երկիր մարդասիրական օգնությունների առաքումը հեշտացնելու հետ կապված հարցեր:
Մարդասիրական օգնություն Եմեն և Սիրիա առաքումը մշտապես եղել է Իրանի իսլամական հանրապետության օրակարգում: