Amnesty International.«Խաշեղջիի մասին Ռիադի հետաքննությունների արդյունքներն անվավեր են»
https://parstoday.ir/hy/news/world-i99677-amnesty_international._Խաշեղջիի_մասին_Ռիադի_հետաքննությունների_արդյունքներն_անվավեր_են
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Սուդյան Արաբիայի ջանքերը՝ այդ ռեժիմին քննադատող լրագրող Խաշեղջիի սպանության հարցում իրեն մեղքից ազատելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2018 13:24 Asia/Tehran
  • Amnesty International.«Խաշեղջիի մասին Ռիադի հետաքննությունների արդյունքներն անվավեր են»

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Սուդյան Արաբիայի ջանքերը՝ այդ ռեժիմին քննադատող լրագրող Խաշեղջիի սպանության հարցում իրեն մեղքից ազատելու համար:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ միայն անկախ հետաքննության միջոցով է հնարավոր դադարեցնել Խաշեղջիի հարցում իրեն արդարացնելու Ռիադի ջանքերը, որովհետև այդ երկրի կողմից անցկացված հետաքննությունը թափանցիկ չէ և Ռիադն այդ մասին հաղորդագրություն տարածելով փորձում է քողարկել հանցագործությունը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Սաուդյան Արաբիայից պահանջել է անհապաղ հայտարարել Խաշեղջիի դիակի գտնվելու վայրը, որպեսզի դիահերձման անկախ փորձագետները կարողանան պարզել իրականությունը:

Կազմակերպությունը հավաստիացրել է, որ որոշ պետություններ Խաշեղջիի սպանության հարցին հետևելու գործընթացում հապաղելով, ձգտում են պահպանել Ռիադի հետ առևտրական հարաբերություններն ու սպառազինական պայմանագրերը: